Քաղաքականություն 

Ադրբեջանը պատրաստ է Հայաստանի հետ առարկայական բանակցություններին. Մամեդյարով

analitik.am

Ադրբեջանը պատրաստ է կառուցողական բանակցություններին, որոնց նպատակը կլինի ԼՂ հակամարտությունը կարգավորել փուլային տարբերակով: Այս մասին ՌԻԱ Նովոստիի հետ հարցազրույցի ժամանակ հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը:

Մամեդյարովը նշել է, որ հայկական զորքերը պետք է դուրս բերվեն Արցախից, ադրբեջանցիներին պետք է թույլ տրվի վերադառնալ Արցախ:

Ինչ վերաբերում է Դուշանբեում տեղի ունեցած Փաշինյան-Ալիև զրույցին, Ադրբեջանի արտգործնախարարը հայտնել է, թե դա վկայությունն է այն բանի, որ Բաքուն պատրաստ է առարկայական բանակցություններին:

Ադրբեջանցի պաշտոնյայի խոսքերով, Հայաստանում իշխանափոխությունից հետո հակամարտության կարգավորման գործընթացն արգելակվել է: Նա հույս է հայտնել, որ ՀՀ նոր իշխանություններն առաջիկայում կշարունակեն բանակցությունները, որոնք հիմնված կլինեն բոլորին հայտնի սկզբունքների վրա:

Նույն շարքից