Բարի օր Հասարակություն 

Ամուլսարի հարակից համայնքների բնակիչները հանդիպել են Վայոց Ձորի մարզպետին. Մանրամասներ՝ հանդիպումից

analitik.am

Երեկ Վայոց ձոր մարզի նորանշանակ մարզպետ Տրդատ Սարգսյանն իր աշխատասենյակում ընդունեց Լիդիան Արմենիա ընկերությունից կրճատված և կրճատման ծանուցումներ ստացած տեղաբնակ աշխատակիցների շահերը ներկայացնող աշխատակիցների խմբին։ Հանդիպման ընթացքում աշխատակիցները մարզպետին ներկայացրեցին Ամուլսարի հանքի ծրագրի տեխնիկատնտեսական մի շարք մանրամասներ։

Մանրամասն ներկայացվեց նաև Ամուլսարի ծրագրում կիրառվելիք հանքաքարի արդյունահանման, ոսկու կորզման, շրջակա միջավայրի վրա ազդեցությունների կանխարգելման, էներգախնայողության ինչպես նաև աշխատանքային անվտանգության միջազգային լավագույն փորձի վրա հիմնված ժամանակակից մեթոդները, որոնք ըստ էության առաջին անգամ են կիրառվում Հայաստանում։

Հանդիպման ընթացքում հատուկ անդրադարձ է կատարվել Ծրագրի բնապահպանական և սոցիալական բաղադրիչներին։ Ներկայացվել են ընկերության կողմից որդեգրված բնապահպանական միջազգային չափորոշիչները, որոնք ևս ըստ էության առաջին անգամ են կիրառվում Հայաստնում։ Ներկայացվել են նաև ամփոփ տեղեկատվություն Լիդիան Արմենիա ընկերության կողմից վերջին 10 տարիների ընթացքում իրականացված սոցալիական ծրագրերի վերաբերյալ։

Համայնքների բնակիչներ հանդիսացող Ընկերության աշխատակիցները ևս մեկ անգամ վերահաստատեցին իրենց պահանջներն Ամուլսարի Ծրագրի ճանապարհների ապօրինի շրջափակման արդյունքում օրեցօր ավելացող շուրջ 1500 գործազուրկների խնդիրը լուծելու վերաբերյալ՝ պահանջելով մարզպետից խնդրի լուծմանն ուղղված գործնական քայլեր։

Հանդիպման ընթացքում պայմանավորվածություն ձեռք բերվեց քայլեր ձեռնարկել աշխատանքից ազատվող աշխատակիցների վարկային պարտավորությունների կատարման ժամանակավոր կասեցման ուղղությամբ, ինչպես նաև խնդրին վերջնական լուծում տալուժամանակացույցի հստակեցման վերաբերյալ։

Տիգրան Ավագյան

Վայոց Ձոր մարզի բնակիչ

Նույն շարքից