Բարի օր Քաղաքականություն 

Ադրբեջանը երկխոսություն է զարգացնում ՀԱՊԿ-ի բոլոր անդամների հետ՝ բացառությամբ Հայաստանի. Մամեդյարով

analitik.am

ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը, պատասխանելով հարցին՝ արդյո՞ք  Ադրբեջանը բանակցում է ՀԱՊԿ անդամ երկրների հետ կազմակերպությանն անդամակցելու համար, հայտարարել է, որ Ադրբեջանը հավասարակշռված արտաքին քաղաքականություն է վարում:

Մամեդյարովը նշել է, որ Բաքուն ակտիվ երկկողմ երկխոսություն և փոխշահավետ համագործակցություն է զարգացնում ՀԱՊԿ-ի բոլոր անդամների հետ՝ բացառությամբ Հայաստանի:

Ավելի վաղ Հայաստանը հայտարարել էր, որ վետո է կիրառելու, եթե քննարկվի  Ադրբեջանի՝  ՀԱՊԿ-ին  անդամակցելու հարցը:

Նույն շարքից