Հասարակություն 

23 պատգամավոր դեմ է արտահայտվել Վահե Գրիգորյանի՝ ՍԴ անդամ լինելուն

analitik.am

Ինչպես հայտնել ենք քիչ առաջ, փաստաբան Վահե Գրիգորյանը չի ընտրվել Սահմանադրական դատարանի անդամ: Ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի նախագահ Գագիկ Մելիքյանը հայտնեց, որ ՍԴ անդամի ընտրությանը մասնակցել է 53 պատգամավորը, ձայները բաշխվել են հետևյալ կերպ՝ 30 կողմ, 23 դեմ:

Նշենք, որ Գրիգորյանը չէր ընտրվելու  նույնիսկ այն դեպքում, եթե բոլոր պատգամավորները կողմ քվեարկած լինեին, քանի որ ընտրությունը վավեր կարող էր լինել միայն այն դեպքում, եթե քվեարկությանը մասնակցեր առնվազն 63 պատգամավոր:

Նույն շարքից