Բարի օր Հասարակություն 

Ալավերդու պղնձաձուլարանի աշխատակիցներն իրենց ուժերով վառարանի կրակն անմար են պահում

analitik.am

Ալավերդու պղնձաձուլարանի աշխատակիցներն իրենց ուժերով փորձում են ամեն ինչ անել, որպեսզի վառարանը հնարավորինս չսառի, քանի որ, ինչպես իրենք են նշում, եթե սառեց, հետագայում այն տաքացնելը բավականին մեծ ծախսերի հետ է կապված: Աշխատակիցները հույս ունեն, որ հարցը կկարգավորվի, բնապահպանական ռիսկերը հնարավոր կլինի վերականգնել, և պղնձաձուլարանը կշարունակի աշխատել: Աշխատակիցները վառում են գնացքի ռելսերից հանված փայտերը և մաշված անվադողեր:

Նշենք, որ այս պահի դրությամբ պղնձաձուլարանի հետագա գործունեության վերաբերյալ դեռևս վերջնական որոշում չկա կայացված: Analitik.am-ի հետ զրույցում Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանն ասել էր, որ բանակցում են «Վալլեքս»-ի ղեկավարության հետ, որպեսզի  փորձեն լուծում տալ  խնդրին:

 

Նույն շարքից