ՀԱՀ հատուկ ծառայություններին հաջողվել էր 1962 թ. ձերբակալել Նելսոն Մանդելային և նրան 27 տարվա ազատազրկման դատապարտել ԱՄՆ ԿՀՎ օգնության արդյունքում, դրում է The New York Times-ը:
Թերթի տվյալներով, ԿՀՎ գաղտնի գործակալ ուներ Աֆրիկյան ազգային կոնգրեսի շարքերում, ում օգնությամբ ԱՄՆ հետախուզությունը տեղեկություններ էր ստանում Մանդելայի գործունեության մասին և հետո այդ տեղեկությունները փոխանցում ՀԱՀ ոստիկանությանը:
ԱՄՆ հատուկ ծառայությունների ՀԱՀ-ում իրականացրած գործունեության վերաբերյալ զեկույցում կան ցուցմունքներ, որոնք տվել է արդեն թոշակի անցած մի բարձրաստիճան պաշտոնյա: Մանդելայի ձերբակալությունից հետո, նա ասել է. «Մենք նրան ՀԱՀ ոստիկանությանը հանձնեցինք: Մենք ոստիկանությանը մանրամասնորեն տեղեկացրինք նրա գտնվելու վայրի և կրած հագուսի մասին»:
ԱՄՆ ԿՀՎ ներկայացուցիչ Մարկ Մենսֆիլդը հրաժարվել է մեկնաբանել այդ տեղեկությունները: «Հատուկ ծառայությունների հասցեին առաջադրված մեղադրանքները մենք չենք մեկնաբանում»,- ասել է նա: