Հայաստան Քաղաքականություն 

ԱԺ-ին կոչ ենք անելու Նիկոլ Փաշինյանին չընտրել վարչապետ. Լենա Նազարյան

analitik.am

ԵԼՔ խմբակցությունը ՀՀ վարչապետի պաշտոնում առաջադրել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը: ԱԺ նիստի ժամանակ հայտարարեց խմբակցության ղեկավար Լենա Նազարյանը:

Նազարյանը նշեց, որ առաջադրումը ֆորմալ բնույթ է կրում. «Մեր նպատակն է ընդամենը Սահմանադրությամբ սահմանված որոշակի ընթացակարգերի լիարժեք ապահովումը: Մենք կոչ ենք անելու Ազգային ժողովին չընտրել վարչապետին, որպեսզի մենք գնանք ԱԺ-ն լուծարելու ճանապարհով»:

Նշենք, որ Սահմանադրության մեջ հստակ նշված չէ՝ անհրաժեշտ է արդյո՞ք քվեարկություն, որպեսզի խորհրդարանը լուծարվի, դրա համար էլ ԵԼՔ-ը որոշել է գնալ վերոնշյալ քայլին:

 

Նույն շարքից