Հայաստան Քաղաքականություն 

Վահե Գրիգորյանը շարունակում է պնդել, որ Արմեն Սարգսյանը ոչ լեգիտիմ նախագահ է. factor.am

analitik.am

Ազգային ժողովն ընտրում է Սահմանադրական դատարանի դատավորի: Թեկնածուն Վահե Գրիգորյանն է, որին առաջադրել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը: 2018 թվականի փետրվարին, երբ Արմեն Սարգսյանը ՀՀԿ-ի կողմից առաջադրվել էր նախագահի թեկնածու, Վահե Գրիգորյանը հայտարարեց, որ նա չի կարող լինել լեգիտիմ նախագահ, որովհետեւ նրան պետք է ընտրի ՀՀ քաղաքացին:

Factor.am-ն ԱԺ-ում Վահե Գրիգորյանի հետ զրույցում նրան հիշեցրեց այդ խոսքերը և հետաքրքրվեց՝ արդյո՞ք շարունակում է նույն կարծիքին մնալ: «Այո, դա շարունակում է իմ դիրքորոշումը մնալ»,- արձագանքեց Գրիգորյանը:

Հարցին՝ այդ դեպքում ստացվում է, որ ինքը հիմա ՍԴ անդամի պաշտոնում առաջադրվել է, ոչ լեգիտիմ նախագահի կողմի՞ց, Գրիգորյանը պատասխանեց. «Ես իմ դիրքորոշումն ասել եմ նախագահի ընտրությունից առաջ: Անկախ նրանից, թե ես ինչ կարծիք ունեմ նախագահի վերաբերյալ, նա շարունակում է ՀՀ նախագահը լինել՝ քանի դեռ ԱԺ-ի այդ որոշումն ուժի մեջ է»:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Նույն շարքից