Հասարակություն 

Կրկին ճանապարհ էին փակել, այս անգամ՝ Շիրակում

analitik.am

Այսօր առավոտյան Շիրակի մարզում մի խումբ քաղաքացիներ փակել էին Հոռոմի խաչմերուկից մինչև Մարալիկ ընկած ճանապարհահատվածը: Խոսքը մասնավորապես վերաբերում է «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի շինարարներին, որոնք պահանջում էին լուծում տալ իրենց խնդրին՝ վճարել աշխատավարձերը:

Բողոքի ակցիան ուղղված էր «STONES» ընկերության դեմ, որն էլ պետք է վճարի աշխատավարձերը, սակայն ինչ-ինչ պատճառներով դա ուշացվում է:

Ոստիկանությունից Analitik.am-ի հետ զրույցում հաստատեցին ճանապարհը փակելու փաստը՝ մiևնույն ժամանակ հավելելով, որ երթևեկությունը վաղուց վերականգնված է:

«STONES» ընկերությանից մեկնաբանություն դեռ չի եղել;

 

Նույն շարքից