Իրավական Հասարակություն 

«Արա', հլը դու սաղ ե՞ս». երկու անձի սպանության մեջ մեղադրվող ՃՈ գնդապետը բերվեց դատարան

analitik.am

HSBC բանկի «Կոմիտաս» մասնաճյուղի վրա զինված ավազակային հարձակման, երկու անձի սպանության և սպանության փորձի մեջ մեղադրվող ՃՈ գնդապետ Դանիել Դանիելյանը հրաժարվեց իր պաշտպանների ծառայությունից։ Այսօր՝ հոկտեմբերի 23-ին, Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում Դանիելյանը հայտարարեց, որ ֆինանսական միջոցներ չունենալու պատճառով չի կարող օգտվել մասնավոր փաստաբանների ծառայությունից։ Ամբաստանյալը դատարանին խնդրեց իրեն ապահովել հանրային պաշտպանով։

Նշենք, որ դատական նիստերի դահլիճում էին գտնվում տուժողի հարազատները: Երբ ամբաստանյալ Դանիել Դանիելյանը  բերվեց դատական նիստերի դահլիճ՝ տուժողների հարազատները վիրավորական արտահայտություններ հնչեցրին նրա հասցեին. «Արա', հլը դու սաղ ե՞ս»,- ասաց նրանցից մեկը:

ՃՈ գնդապետն, ով ձեռքերով անընդհատ փակում էր դեմքը, խուսափեց բարձրաձայնել, թե որտեղ է բնակվել։ Դատավորի հարցին, թե որ հասցեում է նա հաշվառված,  Դանիելյանն ասաց, որ չի հիշում: Դատավորի ճշտող հարցին, թե ինչով է պայմանավորված չհիշելը, ամբաստանյալը պատասխանեց, որ նարկոզ է տարել, գտնվում է հետվիրահատական շրջանում։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Նույն շարքից