Միջազգային Քաղաքականություն 

Պուտին-Թրամփ հանդիպումը Ֆինլանդիային արժեցել է մոտ 6 միլիոն եվրո

analitik.am

Հելսինկիում ռուս-ամերիկյան գագաթաժողովը Ֆինլանդիայի բյուջեին արժեցել է 5,7 միլիոն եվրո: Այս մասին հայտնի է դառնում երկրի 2018 թվականի բյուջեից:

Հիշեցնենք, որ ՌԴ և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հանդիպումը տեղի ունեցավ հուլիսի 16-ին: Այն դեռ մնում է առաջին ու վերջին հանդիպումը երկու երկրների ղեկավարների միջև:

Տեղի ԶԼՄ-ները պնդում են, որ վերոնշյալ հանդիպման վրա ծախսվել է ևս 250 հազար եվրո, որը բյուջեում արտացոլված չէ:

 

Նույն շարքից