Քաղաքականություն 

Արդյո՞ք խնդիրների լուծումը պետք է տրվի «դըմփ դըմփ հու»-ով. ՀՅԴ-ական պատգամավոր

analitik.am

Մեր երկիրը ծանր հիվանդ էր, Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը շատ հաջող վիրահատություն կատարեցին: Այսօր՝ հոկտեմբերի 23-ին, խորհրդարանում հայտարարությունների ժամին ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը:

Կյուրեղյանի խոսքերով, սակայն, հետհեղափոխական շրջանում պարզվեց, որ երկրում առկա բազմաթիվ հիմնախնդիրներ են գլուխ բարձրացրել՝ ինֆեկցիայի տեսքով. «Արդյո՞ք Փաշինյանի վիրահատական թիմը կարող է նաև հետվիրահատական լուրջ բուժում իրականացնել, արդյո՞ք տեղերում բարձրացված խնդիրների լուծումը պետք է տանել տեղային անզգայացմամբ. Լայվով եթեր մտնելով, ժողովրդին հրապարակ հանելով, դըմփ դըմփ հու-ով:

Այսօր երկրում լուրջ վտանգներ եմ տեսնում արտահերթ ընտրություններից հետո երկրոււմ ստեղծվելիք իրավիճակի համատեքստում:

Որևէ մեկը չի կասկածում, որ այդ թիմն ԱԺ-ում ստանալու է մանդատների 2/3-ը, հետևաբար՝ սահմանադրական օրենքներ փոխելու իրավունք: Հենց այս միակուսակցական որոշումների հնարավորությունն արդյո՞ք չի տանի այնպիսի օրենսդրական փոփոխությունների ամրագրմանն, ինչպիսիք են մարիխուանայի օրինականացումը, ԼԳԲՏ-ների, համասեռամոլների կողմից ամուսնական միությունների օրենսդրական հնարավորություն և դրանից բխող նման  ընտանիքներին մանկատներից երեխաների որդեգրման հնարավորություն, Արցախի ազատագրված տարածքների հետհանձնում, ռուսական զորամասերի՝ Հայաստանից տարածքից դուրս բերելու պահանջ։

Սրանք լուրջ մտահոգություններ են, որոնց լուծումը խոհեմ չեմ համարում հանձնել մեկ թիմի»,- իր մտահոգությունները հայտնեց պատգամավորը՝ հորդորելով քաղաքացիներին մտածել այս ամենի մասին ընտրություն կատարելուց առաջ։

Նույն շարքից