Քաղաքականություն 

Մշակվելու է Հայաստան-Եվրամիություն 2014-2015թթ. Գործողությունների նոր ծրագիր

analitik.am

Երևանում այսօր տեղի է ունեցել Եվրոպական կառույցների հետ ՀՀ պետական մարմինների համագործակցությունը համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի նիստ, որը նախագահել է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանը:

Միջգերատեսչական հանձնաժողովի հերթական` 16-րդ նիստի օրակարգում տեղ են գտել մի շարք հարցեր, այդ թվում` ՀՀ–ի և ԵՄ–ի միջև համատեղ հայտարարությունից բխող համագործակցության նոր ուղիների և համապատասխան միջոցառումների նախանշումը:

Հարցի հետ կապված Արթուր Բաղդասարյանն իր ասաց, որ հաշվի առնելով վերջին քաղաքական զարգացումները` ինքը ցանկանում է ևս մեկ անգամ ընդգծել, որ Հայաստանի Մաքսային միությանը անդամակցմանը զուգընթաց Հայաստանը պետք է շարունակի ԵՄ–ի հետ իր ակտիվ համագործակցությունը և այս կապակցությամբ ՀՀ–ի համար չափազանց կարևոր է մշակել ՀՀ-ԵՄ գործողությունների հավակնոտ ծրագիր և այդ ծրագիրը պետք է կարողանա խթանել այն բարեփոխումները, որոնք ՀՀ–ն ուզում է իրականացնել ԵՄ գործընկերների հետ միասին:

«Այսօր նախ ամփոփելու ենք Հայաստան-Եվրամիություն 2012-2013թթ. գործողությունների ծրագրով կատարված աշխատանքները և երկրորդը` պետք է մշակենք 2014-2015թթ. նոր ծրագիր` հաշվի առնելով նաև վիլնյուսյան վերջին գագաթաժողովի արդյունքները, որտեղ հստակ նախանշվեց, որ պետք է արդիականացնենք ՀՀ-ԵՄ գործողությունների ծրագիրը»,– ասել է նա: 

ՀՀ-ԵՄ գործողությունների նոր ծրագիրը հանրապետության նախագահին կներկայացվի ստորագրման մյուս տարվա հունվարի վերջին:

Նիստում միջգերատեսչական հանձնաժողովի անդամերը հանդես են եկել ԵՀՔ ՀՀ-ԵՄ գործողությունների ծրագրի կատարումն ապահովող 2012-2013թթ. միջոցառումների ցանկի կատարողականի, իրականացված կարևորագույն միջոցառումների` իրենց գերատեսչությունների մասով կատարված աշխատանքների մասին զեկույցներով:
Հանձնաժողովը քննարկել է կազմակերպական այլ հարցեր ևս:

Նույն շարքից