Հասարակություն Ֆեյսբուք 

Լենա Նազարյանը պարզաբանում է

analitik.am

Հարգելի բարեկամներ,
Պարզաբանեմ, թե ինչո՞ւ էր անհրաժեշտ այսօր ՀՀ վարչապետի պաշտոնում առաջադրել ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը և ինչո՞ւ է անհրաժեշտ, որ Ազգային ժողովը վաղը նրան չընտրի վարչապետ:

Ծրագիրը հետևյալն է. Սահմանադրության համաձայն` որպեսզի Ազգային ժողովը լուծարվի, անհրաժեշտ է, որ Ազգային ժողովում 2 անգամ ոչ ոք վարչապետ չընտրվի: Միայն այդ պարագայում ԱԺ-ն կլուծարվի և կնշանակվեն նոր ընտրություններ` դեկտեմբերի 9-ին: Հետևապես վաղը և դրանից 7 օր հետո էլ պետք է ոչ ոք չընտրվի:

Այդ դեպքում հարց է առաջանում ինչո՞ւ ենք առհասարակ առաջադրում թեկնածու: Խնդիրն այն է, որ Սահմանադրության մեջ գրված է, որ եթե ԱԺ-ում առաջին անգամ վարչապետ չի ընտրվում, ապա ՔՎԵԱՐԿՈՒԹՅՈՒՆԻՑ 7 օր հետո, անցկացվում է վարչապետի նոր ընտրություն: Հիմա, քանի որ Սահմանադրության մեջ գրված է հենց ՔՎԵԱՐԿՈՒԹՅՈՒՆ բառը, ապա ենթադրվում է, որ պետք է գումարիվի նիստ և լինի քվեարկության պրոցես, իսկ եթե ոչ մեկ չի առաջադրվում, ապա չի գումարվում նիստ և քվեարկություն էլ չի լինում, ինչը հետագայում ԱԺ-ն լուծարելու ժամանակ կարող է իրավական անիմաստ բանավեճի առիթ դառնալ: Եվ որպեսզի ապահովենք գործընթացի միանշանակությունը, ստիպված էինք առաջադրել` բայց ձեռնպահ քվեարկելու մտադրությամբ, որպեսզի չընտրվի:

Հուսամ` պարզ է:

ԱԺ ԵԼՔ խմբակցության ղեկավար Լենա Նազարյան

Նույն շարքից