Միջազգային Քաղաքականություն 

Իտալիայի վարչապետը կոչ է արել վերադարձնել Ռուսաստանին «G-8»-ի կազմ

analitik.am

Իտալիայի վարչապետ Ջուզեպպե Կոնտեն Ռուսաստան իր առաջին այցի նախօրեին հայտարարել է, որ անհրաժեշտ է վերականգնել «G-8» կազմը՝ միջազգային խնդիրների լուծման համար:

«Իմ կարծիքով, անհրաժեշտ է շարժվել դեպի «G-8» կազմի վերականգնման ուղղությամբ, որպեսզի բանակցային սեղանի շուրջ լինի նաև Պուտինը։ Այդպիսով, «G-8»-ի շրջանակներում մենք կկարողանանք լուծել մի շարք խնդիրներ, որոնք այժմ լուծվում են մեծ դժվարությամբ»,-մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է նա:

Կոնտեն առաջիկա այցը Ռուսաստան կարևոր քայլ է համարել Իտալիայի կառավարության համար՝ ընդգծելով, որ ինքն անձամբ դեռ չի հանդիպել Պուտինի հետ:

«Մեր իշխանության ձևավորման պահից սկսած, ես ասել եմ, որ Ռուսաստանը շատ կարևոր դեր է խաղում բոլոր միջազգային ճգնաժամերի հարցում, և ակնհայտ է, որ պետք չէ արտաքին քաղաքականություն վարելիս ուշադրությունը պահել միայն սեփական խնդիրների վրա, անհրաժեշտ է ձգտել Ռուսաստանի հետ երկխոսության», - նշել է վարչապետը՝ պատասխանելով ռուս լրագրողների հարցին:

Հայտնի է, որ վաղը Իտալիայի կառավարությունը Մոսկվայում կհանդիպի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ՌԴ գործընկեր Դմիտրի Մեդվեդևի հետ, ինչպես նաև հանդիպումներ են լինելու իտալացի գործարարների հետ:

Նույն շարքից