Միջազգային Քաղաքականություն 

99 տարեկանում մահացել է նորվեգացի Յոախիմ Ռեննբերգը, ով խանգարել է Հիտլերին ստեղծել ատոմային ռումբ

analitik.am

Մահացել է նորվեգացի Յոախիմ Ռեննբերգը, ով պայքարել է Ադոլֆ Հիտլերի կոալիցիայի դեմ՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, նա 99 տարեկան էր:

Ինչպես փոխանցում է Reuters-ը, Ռեննբերգը մասնակցել է ծանր ջրի կամ դիտերումի օքսիդի (D2O, նյութ, որը կարող էր օգտագործվել ատոմային ռումբ ստեղծելու համար) արտադրության գործարանի ոչնչացման օպերացիային։

Գործակալության տվյալներով, Ռեննբերգը 23 տարեկան էր, երբ 1943 թ.-ին նրան ընտրեցին «Gunnerside» օպերացիային մասնակցելու համար, որի ընթացքում խմբի անդամները ներխուժել են արտադրամասի տարածք և ոչնչացրել են Նորվեգիայի Վեմորկայում գտնվող «Norsk Hydro» ծանր ջրի արտադրության գործարանը:

Նշվում է նաև, որ դա խմբի երկրորդ փորձն էր, որը ոչնչացրեց վերոնշյալ գործարանը, իսկ առաջին խումբը բռնվել և մահապատժի է ենթարկվել նույնիսկ չհասցնելով ներխուժել գործարանի տարածք:

Յոախիմ Ռեննբերգը ծնվել է 1919 թ. Ալեսունն քաղաքում, մասնակցել է մի քանի ռազմական գործողությունների և պատերազմից հետո աշխատել է որպես ռադիո լրագրող, ինչպես նաև հանդես է եկել  մի շարք դասախոսություններով։

Նույն շարքից