Քաղաքականություն 

Դրամաշնորհը ստացել են, բայց չեն հասցնում ծախսել.«Չորրորդ իշխանություն».

analitik.am

«2012թ. հունվարի 19-ին ԱՄՆ–ի և Հայաստանի առողջապահության միջև շտապօգնության ծառայությունների հասանելիության բարելավման մասին երկամյա դրամաշնորհային պայմանսւգիր կնքվեց։ Պայմանագիրը ստորագրեցին Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան գրասենյակի տնօրեն Ջաթինդեր Չիման և առողջապահության նախկին նախարար Հարություն Քուշկյանը։ Առաջին անգամ նախկին նախարար Հարություն Քուշկյանին հաջողվեց ուղիղ դրամաշնորհ բերել համակարգ։ Մինչ այդ դրամաշնորհը տրվում էր կառավարությանը, որն էլ իր հերթին այն հատկացնում էր համապատասխան կառույցին։ Ի դեպ՝ մեր տեղեկություններով, դրամաշնորհի իրականացման ժամկետն անցել է, քանի որ ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանն առանձնապես հավես չի ունեցել դրանով գբաղվելու, արդյունքում՝ ամերիկացիները ստիպված են եղել երկարացնել ժամկետը, որպեսզի մերոնք հասցնեն ծախսել գումարները»,–գրում է թերթը։

Նույն շարքից