Բարի օր Միջազգային Քաղաքականություն 

Ավստրիան 28 օր ժամանակ է տվել Սորոսի «Բաց Հասարակությունների» հիմնադրամին փակվելու համար

analitik.am

Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը  տեղեկացրել է Ջորջ Սորոսին, որ վերջինիս «Բաց Հասարակությունների»  հիմնադրամին տրամադրվում է 28 օր փակվելու համար: Հակառակ պարագայում հիմնադրամի դեմ դատական հայց կներկայացվի՝ ազգի ժողովրդավարությունը քայքայելու փորձի համար: Այս մասին տեղեկանում ենք Pravda.ru-ից, որն էլ իր հերթին հղում է անում Yournewswire-ին:

Կուրցը նման հայտարարությամբ հանդես է եկել այն բանից հետո, երբ հայտնի է դարձել, որ Սորոսն իր հիմնադրամին է փոխանցել 18 միլիարդ ԱՄՆ դոլար: Կուրցն իրավիճակը կրիտիկական է գնահատել. «Սորոսն ինչ ունի ներդնում է՝ ձգտելով գլոբալ վերահսկողություն ունենալ ամեն ինչի վրա»,- նշել է Կուրցը: Նշենք, որ Ավստրիան համարվում է այն երկրներից, որտեղ Սորոսը փորձել է քաղաքական ազդեցություն ձեռք բերել և անձնական խոշոր եկամուտներ  ունենալ:

Նորությունն այն մասին, որ Սորոսն իր եկամուտների 75 տոկոսը ներդրել է իր քաղաքական և սոցիալական ծրագրերն առաջ մղելու համար ամբողջ աշխարհում ցնցումներ առաջացրեցին, իսկ շատ ժողովրդավարական երկրների ղեկավարներ էլ մտահոգություն հայտնեցին, որ Սորոսի միլիարդների, որը վերջինս օգտագործում է քաղաքական գործիչներին և լրագրողներին գնելու համար, դեմ շատ դժվար կլինի պայքարել:
Կուրցը համաձայն է վերոնշյալ պնդումների հետ, հետևաբար քայլեր է ձեռնարկել Սորոսին Ավստրիայից վտարելու համար:

«Սորոսի ուրվականը գերագույն խնդիր է, ինչին համայն մարդկությունն է արդեն  բախվում  2017-ից սկսած: Նա գերազանց վամպիր է, ով կլանում է իր շուրջն ամեն ինչ, որ կարող է փող բերել, իսկ փողն էլ օգտագործում է քաղաքական գործիչներին, հասարակական հատվածին  և լրագրողներին գնելու, իսկ հետո իր նպատակների համար օգտագործելու համար: Նրա նպատակն է իր կերպարին համահունչ աշխարհ ստեղծելը» ,- հայտարարել է Կուրցը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ջորջ Սորոսը 18 միլիարդ ԱՄՆ դոլար է փոխանցել իր «Բաց Հասարակությունների»  հիմնադրամին:

Նշենք, որ Հայաստանում նույնպես բազմաթիվ ՀԿ-ներ և կազմակերպություններ ֆինանսավորում են ստանում  Սորոսի «Բաց Հասարակությունների»  հիմնադրամից: Վերոնշյալ հիմնադրամի և դրանից ֆինանսավորվող ՀԿ-ների հետ սերտ կապեր ունեն նաև ՀՀ կառավարության անդամներից շատերը:

 

Նույն շարքից