Հայաստան Քաղաքականություն 

Ծառուկյանն իր ղեկավարած խմբակցության անդամներին հորդորել է հետևել իր օրինակին

analitik.am

«Ժամանակ» թերթը գրում է. «ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը հանդիպել է նախորդ օրը ԸՕ քվեարկությանը չմասնակցած «Ծառուկյան» դաշինք խմբակցության անդամներ Նապոլեոն Ազիզյանի և Վարդան Ղուկասյանի հետ:

Նաիրա Զոհրաբյանի այն հայտարարությունը, որ հաջորդ երկուշաբթի օրը կայանալիք ԱԺ արտահերթ նիստում Ազիզյանը և Ղուկասյանը կողմ են քվեարկելու նախագծին, թույլ է տալիս ենթադրել, որ Ծառուկյանն իր ղեկավարած խմբակցության անդամներին հորդորել է հետևել իր օրինակին և կողմ քվեարկել նախագծին:

Թե որքանով Ծառուկյանի հորդորը կազդի պատգամավորների վրա, դժվար է ասել, բայց փաստ է, որ ռեյտինգային ընտրակարգով խորհրդարան եկած պատգամավորները դեմ են ԸՕ փոփոխությանը, որովհետև հասկանում են, որ դրա ընդունվելու դեպքում իրենք պատգամավոր չեն կարող ընտրվել»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից