Հասարակություն 

Որովայնին են հարվածել, հետո օգնություն է կանչել. Մանրամասներ՝ Բրյուսովում ուսանողուհուն վնասելու միջադեպից. Առավոտ

analitik.am

Համացանցը լիքն է Բրյուսովի անվան լեզվագիտական համալսարանում բռնության ենթարկված ուսանողուհու վերաբերյալ լուրերով: Aravot.am-ի հետ զրույցում բուհի ռեկտոր Կարինե Հարությունյանն ասաց, որ շրջանառվող լուրերը ուռճացված են: Նաեւ պատմեց, թե ինչ է իրականում պատահել իրենց համալսարանում:

«Դա երրորդ կուրսի ուսանողուհու հետ կապված դեպք է: Ինքը մեկ ամիս շարունակ սպառնալիքներով հաղորդագրություններ է ստացել հեռախոսին, ծնողները եւ ինքը այդ հարցով դիմել են եւ ոստիկանություն եւ ԱԱԾ՝ պարզելու համար, թե որտեղից են ստացվում այդ հաղորդագրությունները:

Այսօր հերթական հաղորդագրությունն է աղջիկը ստացել, որով իրեն առաջարկել են բարձրանալ հինգերորդ հարկի լսարան, բարձրացել է եւ ինչ-որ անձինք իրեն հարվածել են: Աղջիկն ասում է, որ երկու հոգու դեմքերը չի հիշում: Իր խոսքերով որովայնին են հարվածել, հետո օգնություն է կանչել, ու երբ կողքի լսարանից մոտեցել են, արդեն ոչ ոք չի եղել ներսում՝ իրենից բացի»,- հայտնեց ռեկտորը:

Տիկին Հարությունյանը հավելեց. «Իրեն տեղափոխել ենք բուժկետ, հետո շտապօգնություն է եկել, տեղափոխվել է հիվանդանոց, բայց որեւէ լուրջ վնասվածք չկա»:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Նույն շարքից