Հասարակություն 

ՌԴ ԱԽ քարտուղարը հայտնել է Կերչի քոլեջում սպանդի պատճառը

analitik.am

Կերչի քոլեջում սպանդի պատճառը թերացումներն են, որոնք եղել են երիտասարդների հետ ուսումնա-դաստիարակչական աշխատանքներում: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԽ քարտուղար Նիկոլայ Պատրուշևը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին:

Պատրուշևը հիշեցրել է, որ սա առաջին դեպքը չէ, որ սովորողները հարձակվում են իրենց հասակակիցների վրա, նման դեպքերն ավելի վաղ գրանցվել են Մոսկվայում, Պերմում, Ուլան Ուդեում, Իվանտեևկայում, Շադրինսկում, Բարաբինսկում:

ՌԴ ԱԽ քարտուղարը հավելել է, որ հաշվի առնելով այս բոլոր դեպքերը, պետք է մանրամասն ուսումնասիրություն կատարել, հասականալու համար, թե ինչն է նպաստում նման ողբերգական իրադարձություններին, որոնց արդյունքում զոհվում են անմեղ մարդիկ:

Նույն շարքից