Միջազգային Քաղաքականություն 

Բաքուն Արցախ այցելած ֆրանսիացի քաղաքապետին կընդգրկի իր տխրահռչակ ցուցակում

analitik.am

Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Աուրելիա Բուշը հրավիրվել է ԱԳՆ, նրան բողոքի նոտա են հանձնել՝ կապված Սենտ Էտյենի քաղաքապետի՝ Արցախ կատարած այցի հետ:

Ավելի վաղ Բաքուն հայտնել էր, որ քաղաքապետի անունը նաև ներառվելու է ադրբեջանական տխրահռչակ սև ցուցակում:

Հիշեցենք որ Բաքվի սև ցուցակում ընդգրկվում են այն քաղաքացիները, ովքեր այցելում են Արցախ առանց ադրբեջանական իշխանությունների թույլտվության, քանի որ Բաքվի պատկերացմամբ, բոլոր այդ քաղաքացիները պարտավոր են նախ ստանալ այդ համաձայնությունը:

Նույն շարքից