Գլխավոր Քաղաքականություն 

ԱԺ-ն պետք է այնպիսին լինի, որ այն պաշարելու կարիք չլինի. Նիկոլ Փաշինյան

analitik.am

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն Ազատության հետ զրույցում բացառել է, որ այսօր խորհրդարանը կարող է իրեն ընտրել ՀՀ վարչապետ:

Հիշեցնենք, որ քիչ անց մեկնարկելու է ԱԺ նիստը, որի ընթացքում խորհրդարանը պետք է ընտրի ՀՀ վարչապետին, թեկնածուն մեկն է՝ Նիկոլ Փաշինյանը: ԵԼՔ-ի առաջադրումը ֆորմալ բնույթ է կրում, քանի որ ըստ Սահմանադրության, ԱԺ-ն արձակվում է միայն այն բանից հետո, երբ քվեարկության արդյունքում վարչապետ չի ընտրվում:

Լրագրողի հետ զրույցում Փաշինյանը նաև նշել է, թե նման ավանդույթ չի եղել, որ վարչապետն այսքան հաճախ լրագրողների հետ շփվի՝ հավելելով, որ ինքն ըստ պատեհության պատախանում է հարցերին:

ԵԼՔ խմբակցության հետ նիստից հետո Փաշինյանը, պատասխանելով ԱԺ-ն պաշարել-չպաշարելու մասին հայտարարություններին, ասաց, թե խորհրդարանը պետք է այնպիսին լինի, որ ժողովուրդը չպաշարի այն, մարդիկ համարեն, որ խորհրդարանում իրենց ներկայությունը լիարժեք ապահովված է. «Մեր իրավիճակի աբսուրդն այն է, որ ժողովուրդը տեսնում է՝ ԱԺ դահլիճում ինքն առնվազն մեծամասնությամբ ներկայացված չէ»։

Նույն շարքից