Ադրբեջանում սկսել են զրահապատ մարտական հետախուզական մեքենայի առաջին փորձնական նմուշի փորձարկումները, որը ստեղծվել է Ադրբեջանի ռազմական արդյունաբերության նախարարության գիտնականների և ինժեներների կողմից։
Ինչպես տեղեկացնում է ԱՊԱ գործակալությունը՝ ռազմական աղբյուրներին հղումով, փորձարկումների նպատակը նոր զրահամեքենաների մարտական հնարավորությունների ստուգումն է։
Փորձարկումների արդյունքներով՝ մեքենաները կատարելագործվելու են։
Այս զրահամեքենաներն առաջին անգամ հանրությանը ներկայացվել են սեպտեմբերին։ Դրանք իրենց արտաքինով, պաշտպանական մակարդակով և մարտական հնարավորություններով էապես տարբերվում են խորհրդային արտադրության БРДМ-2 մեքենաներից։