Քաղաքական 

Ես անտանելի հիասթափություններ և սթրեսներ եմ ապրել. Փաշինյանի խոստովանությունն ու ակնարկը

Իսկ ով է ասում՝ նրանք, ովքեր նոր են պաշտոն ստանում, հրեշտակներ են: Խորհրդարանում վարչապետի ընտրության հարցի քննարկման ժամանակ հայտարարեց միակ թեկնածու վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

«Ես այս ընթացքում անտանելի հիասթափություններ և սթրեսներ եմ ապրել, երբ եղել են մարդիկ, ովքեր հանդես գալով որպես հեղափոխության ամենաջերմեռանդ պաշտպան, ամենասկզբունքային, ամենամաքուր, մի քանի ամսվա մեջ քանդուքար են եղել: Ես չեմ կարող այդ մասին չասել, դա անազնիվ կլինի մեր ժողովրդի առաջ: Այս կտրվածքով ինձ համար տարբերություն չկա՝ նախկին, թե ներկա։ Տարբերություն չկա, եթե խոսքը նույնիսկ իմ մասին է: Եթե մենք մի միլիմետր շեղվեցինք ճշմարտությունից, մարդկանց աչքերին ուղիղ նայելուց, ուրեմն մեր ամբողջ կյանքը, գործունեությունը, այս ամեն ինչն անիմաստ է: Մենք իրավունք չունենք որևէ ընկերական, ազգակցական կապ ավելի բարձր գնահատել, քան այն արժեքները, որ մենք միասին ստեղծել ենք։ Դա կլինի դավաճանություն, պետության, հայրենիքի, ժողովրդի նկատմամբ»,-ասաց Փաշինյանը;

Վարչապետի պաշտոնակատարն ավելի վաղ նշել էր, որ իր թեկնածության առաջադրումը ֆորմալ բնույթ է կրում, նա պետք է չընտրվի վարչապետ, որպեսզի խորհրդարանն արձակվի և տեղի ունենան նոր խորհրդարանական ընտրություններ, որոնք, Փաշինյանի խոսքերով, լինելու են դեկտեմբերին:

Նույն շարքից