Քաղաքականություն 

Յանուկովիչն ընտրել է Մաքսային Միությունը

analitik.am

Կիևը կատարեց իր ընտրությունը, այն է` անդամակցել Մաքսային միությանը: Այսպիտի համոզմունք է հայտնել The Economist-ի լրագրող Էդվարդ Լուկասը, ում կարծիքով, Կիևը չկարողացավ մերժել Մոսկվայի ձեռնտու առաջարկը:

Սակայն լրագրողը չի հայտնում, թե որտեղից իրեն նման տեղեկատվություն: Twitter-ի իր միկրոբլոգում նա գրել է, որ ՄՄ անդամակցելու համար Մոսկվան Կիևին առաջարկել է 15 մլրդ դոլար և գազի գնի նվազեցում` մինչև 200 դոլար: Ըստ նրա` Յանուկովիչին նման առաջարկը ավելի քան ձեռնտու էր:

Հիշեցնենք, որ երեկ` դեկտեմբերի 6-ին, Ուկրաինայի նախագահը հանդիպել է Վլադիմիր Պուտինին Սոչիում: Նախագահները քննարկել են երկու երկրների միջև հարաբերությունները: Հանդիպումը տևել է մոտ 6 ժամ:

 

Նույն շարքից