Քաղաքականություն 

Ես դեմ եմ «պոլի փետ լինի, մերը լինի» սկզբունքին. Նիկոլ Փաշինյան

analitik.am

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունում է, որ իր կառավարությունը սխալներ գործում է: Խորհրդարանում վարչապետի ընտրության հարցի քննարկման ժամանակ Փաշինյանը նշեց, որ սխալներ գործում են բոլոր կառավարությունները՝ ինչպես Հայաստանում, այնպես էլ աշխարհի բոլոր երկրներում:

Վարչապետի միակ թեկնածուն կարծում է, որ ուրիշների սխալների վրա սովորել հնարավոր չէ, քանի որ իրավիճակները տարբեր են լինում, անհնար է իմանալ այն գործոնները, որոնք ստիպել են ուրիշին կայացնել տվյալ որոշումը, հնարավոր չե իմանալ բոլոր պարամետրերը և այլն. «Որպեսզի հնարավորություն ունենաս ուրիշի սխալների վրա սովորել, պետք է լինի բացարձակապես նույն իրավիճակը, ինչը չի լինում: Իրավիճակի մի տոկոսի տարբերությունն էլ կարող է հսկայական տարբերություն տալ»։

Փաշինյանի խոսքերով Հայաստանում արվածն աննախադեպ է, սակայն նույնիսկ իդեալական համարվող կադրերին մինչև վերջ պարզ չեն լինելու պարամետրերը. «Նրանց համար մինչև վերջ պարզ չի լինելու այն, ինչ մենք ուզում ենք անել, որովհետև նույնիսկ տեսությունը դրա, ինչ մենք ուզում ենք ստանալ, ամբողջական չէ»:

Ինչ վերաբերում է կադրային քաղաքականությանը, վարչապետի թեկնածուն հայտարարեց, որ դեմ է «պոլի փետ լինի, մերը լինի» սկզբունքին՝ հավելելով, որ այս ընթացքում եղել են մարդիկ, ովքեր կարծես թե ազնվության, սկզբունքայնության չափանիշներին համապատասխանում էին, բայց այս մի քանի ամսվա ընթացքում քանդվել են»:

Նույն շարքից