Հասարակություն Պատահարներ 

Հրդեհ՝ «Բերնար» գորգերի գործարանի մոտ

analitik.am

Հոկտեմբերի 24-ին, ժամը 06:19-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Դալար գյուղի «Բերնար» գորգերի գործարանի մոտակա շինությունում հրդեհ է բռնկվել:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Կոմիտասի 59 հասցեում գտնվող չգործող շինությունում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 07:19-ին, մարվել՝ 08:38-ին:

Պատահարի հետևանքով շինության բաղդատե տանիքը (280 քմ) մասամբ (մոտ 100 քմ) այրվել է:

Նույն շարքից