Քաղաքականություն 

Հանրապետականը դեմ է քվեարկելու Նիկոլ Փաշինյանի վարչապետությանը. Գալուստ Սահակյան

analitik.am

Լրագրողների հետ զրույցում ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գալուստ Սահակյանը հայտարարել է, որ խմբակցությունը դեմ է քվեարկելու Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը։

Ավելի վաղ Փաշինյանը հայտարարել է, որ իր թեկնածության առաջադրումը ֆորմալ բնույթ է կրում, ինքը պետք է չընտրվի, որպեսզի Ազգային ժողովն արձակվի և տեղի ունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ:

Հավելենք, որ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը վարչապետի միակ թեկնածուն է:

Այն, որ Հանրապետականը չի ընտրելու Փաշինյանին, հաստատել է նաև ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը։

Նույն շարքից