Քաղաքականություն 

Ես ոչ պաշտոնյա եմ եղել, ոչ բան. Սամվել Ալեքսանյանը բացառում է, որ Փաշինյանն իր մասին կարող է հայտարարած լինի

analitik.am

Ոչ մի հարցի չեմ պատասխանելու: Խորհրդարանում հայտարարել է ԱԺ գործարար պատգամավոր Սամվել Ալեքսանյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է քվեարկելու Նիկոլ Փաշինյանի վարչապետությանը։

Հիշեցնենք, որ այսօր՝ հոկտեմբերի 24-ին, խորհրդարանը քննարկում է վարչապետի ընտրության հարցը: Միակ թեկնածուն Նիկոլ Փաշինյանն է, ում խոսքերով, իր թեկնածության առաջադրումը ֆորմալ բնույթ է կրելու: Նա իր ելույթում նշեց, որ պետք է երկու փուլով չընտրվի վարչապետ, որպեսզի խորհրդարանն արձակվի, ինչից հետո տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ:

Ինչ վերաբերում է հարցին, թե հնարավոր է արդյո՞ք, որ Փաշինյանն իր մասին է խոսել, երբ հայտարարեց, որ կաշառքի գործով պատգամավորի են ձերբակալելու, Ալեքսանյանն ասաց, որ իր մասին չէ խոսքը, ինքը ոչ պաշտոնյա է եղել, ոչ բան է եղել։

Նույն շարքից