Բարի օր Քաղաքականություն 

Հանրապետականը մնալու է երկրի ամենակարևոր քաղաքական ուժը. Գալուստ Սահակյան

analitik.am

Հանրապետականը մնալու է երկրի ամենակարևոր քաղաքական ուժը, նույնիսկ եթե շանս չունի ձայներ ստանալու գործող ընտրակարգով։ Լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտարարել է ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գալուստ Սահակյանը։

Ինչ վերաբերում է ԸՕ նոր նախագծին, Սահակյանը նշել է, թե իրենց համար ընդունելի է 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգը, սակայն իրենք առաջարկություններ են արել, որոնք տեղ չեն գտել նախագծում:

Սահակյանը վստահեցրել է, որ նոր խորհրդարանում Հանրապետականներ կլինեն՝ կարծիք հայտնելով, որ կուսակցությունը պետք է մասնակցի արտահերթ խորհրդարանական ընտրություններրին. «Կարծում եմ, որ մեծամասնություն չենք լինի, բայց ներկայացված կլինենք։ Սակայն, եթե ներկայացված էլ չլինենք, կմնանք ամենակարևոր քաղաքական ուժը»:

Խոսելով շանսերի մասին՝ Սահակյանը նշել է՝ եթե օրինակ ինքը մասնակցի ընտրություններին, մեծ թվով ձայներ կստանա և՛ տեղից և՛ Հանրապետության այլ մասերից, բայց դեռ պետք է մտածի՝ դնելու է թեկնածությունը, թե՝ ոչ։

Նույն շարքից