Իրավական Հասարակություն 

Կոտրել է վճարահաշվարկային տերմինալի սենսորային ապակին և մոնիտորը /տեսանյութ/

analitik.am

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզելու ուղղությամբ։

Ենթադրյալ հանցագործություն կատարած անձը, կոտրելով Երևան քաղաքի Խաղաղ Դոն 19|10 հասցեում տեղակայված վճարահաշվարկային տերմինալներից մեկի սենսորային ապակին և մոնիտորը՝ ընկերությանը պատճառել է 120.000 ՀՀ դրամ ընդհանուր արժողության գույքային վնաս:

Դեպքի առթիվ 10.10.2018թ. ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Էրեբունու բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ և նախաքննություն կատարելու համար ուղարկվել է Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին:

Նախաքննության ընթացքում ստացվել են նշված վճարահաշվարկային տերմինալի վրա առկա տեսանկարահանող սարքի՝ տվյալ օրվա տեսագրությունը, որի զննությամբ պարզվել է, որ անհայտ անձը դիտավորությամբ բռունցքով հարվածելու միջոցով կոտրել է տերմինալի սենսորային ապակին և մոնիտորը:

Միջոցներ են ձեռնարկվում՝ լուսանկարներում պատկերված անձին հայտնաբերելու ուղղությամբ։

Ովքեր ճանաչում են պատկերված անձին կամ որևէ տեղեկություն ունեն նրա ինքնության կամ գտնվելու վայրի մասին, խնդրում ենք հայտնել ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին կամ ոստիկանության մոտակա բաժին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նույն շարքից