Քաղաքականություն 

Ինչ է արել Պուտինը, երբ տեսել է գյումրեցիների հագուկապը. Փաշինյանը մանրամասներ է հայտնում

analitik.am

Աշխատանքային խմբի ստեղծումը կապված է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ձեռք բերված պայմանավորվածությունների հետ։ Խորհրդարանում հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով ՀՀ գազի և էլեկտրաէներգիայի մատակարարման և բաշխման համակարգերի գործունեությանը, գազի և էլեկտրաէներգիայի գործող սակագների հիմնավորվածությունն ուսումնասիրելու նպատակով ստեղծված քննիչ հանձնաժողովի մասին։

Փաշինյանը հայտնեց, որ ՌԴ նախագահը զարմացել է, երբ իմացել է, որ Հայաստանում գազը սպառողին հասնում է այդքան բարձր գնով. «Նա հիշեց իր անձնական նախաձեռնությունը: Նա ասաց, որ Գյումրի այցելության ժամանակ մարդկանց հագուկապից զգացել է, որ սոցիալական վիճակն այնքան էլ լավ չէ, դրա համար անձամբ հրահանգել է այնպես անել, որ բնակչության համար գազի գինը լինի տրամաբանական։ Մենք պայմանավորվել ենք հասկանալ, թե ինչ է կատարվում այդ ոլորտում և փաստարկների դաշտում գանք կոնկրետ լուծումների։ Ես շատ ուրախ կլինեմ, եթե աշխատանքային խմբին աջակցեն փաստեր արձանագրելու գործում»։

Վարչապետի թեկնածուն խոսեց նաև բենզինի շուկայի մասին՝ չբացառելով, որ նոր խաղացողներ կարող են մտնել շուկա և հավելելով, որ պետք է նաև ուշադրություն դարձնել գործող խաղացողների գործունեության մասով։ Խոսքը մասնավորապես վերաբերում է լիցքավորվող բենզինի չափին։ Փաշինյանի խոսքերով, բենզալցակայանները բենզինը չեն լիցքավորում ըստ վճարված գումարի։

Նույն շարքից