Բարի օր Քաղաքականություն 

Նիկոլ Փաշինյանի ելույթը չէր կարող լինել ծրագրային․ Վահրամ Բաղդասարյան

analitik.am

Քանի որ այս ամեն ինչը ձևական բնույթ է կրում, ելլույթը չեր կարող ծրագրային լինել։ Լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վահրամ Բաղդասարյանը՝ անդրադառնալով խորհրդարանում վարչապետի ընտրության հարցի քննարկման ժամանակ թեկնածու Նիկոլ Փաշինյանի ելույթին:

Ինչ վերաբերում է կայանալիք ընտրություններում Հանրապետականի շանսերին, Բաղդասարյանը նշել է, որ ընտրություններից հետո ամեն ինչ պարզ կլինի:

Ընտրական օրենսգրքի մասով Բաղդասարյանը նշեց, որ ընտրություններից առաջ դրա փոփոխությունը բավականին լուրջ խնդիր է ստեղծում և ազդում միջազգային հարթակներում մեր հեղինակության վրա. «Ընտրությունից մեկ ամիս առաջ չի կարելի օրենսգիրք փոխել»։

Նույն շարքից