Քաղաքականություն 

Նստաշրջանի ընթացքում ամենաշատը բացակայած պատգամավորների եռյակը գլխավորում են ԲՀԿ-ականները. «Ժողովուրդ»

analitik.am

«Երեկ Parliamentmonitoring.org կայքը հրապարակել է ԱԺ 5-րդ գումարման 4–րդ նստաշրջանի (09.09.2013) տվյալները, որտեղ ներկայացված է, թե հայրենի օրենսդիրներն ինչ գործունեություն են ծավալել այս ընթացքում։ Մոնիթորինգի տվյալների համաձայն՝ այս նստաշրջանի ընթացքում ամենաշատը բացակայած պատգամավորների եռյակը գլխավորում են ԲՀԿ-ականները՝ ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը, Գուրգեն Արսենյանն ու Աբրահամ Մանուկյանը։ Իսկ ահա ՀՀԿ-ական պատգամավորներն աչքի են ընկել ամենաշատ կողմ քվեարկություններով․ Աժ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը, Հայկ Գրիգորյանը, Ռազմիկ Զոհրաբյանն ու Մկրտիչ Մինասյանն ամենաշատը կողմ քվեարկած պատգամավորներն են։

Ներկայացնենք նաև հաջորդ «անվանակարգերը»։ Աժ ամբիոնից ամենաշատը ելույթներ ունեցել են Աժ ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը (86), խմբակցության անդամ Խոսրով Հարությունյանը (68) և անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը (59)։ Իսկ ամենաշատը «դեմ» են քվեարկել Աժ ՀԱԿ խմբակցության անդամներ Նիկոլ Փաշինյանը, Գագիկ Ջհանգիրյանը և «Ժառանգություն» խմբակցության անդամ Թևան Պողոսյանը։

Ներկայացված տվյալների շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցել է Աժ պատգամավորների հետ»,–գրում է թերթը։

 

Նույն շարքից