Հայաստան Քաղաքականություն 

Ամենակարևոր հարցում Փաշինյանը սխալ է. Պարույր Հայրիկյան

analitik.am

Ազգային ինքնորոշում միավորում կուսակցության նախագահ Պարույր Հայրիկյանի համոզմամբ՝ ապրիլ-մայիս ամիսներին Հայաստանում տեղի ունեցած իրադարձություններից հետո Նիկոլ Փաշինյանը շատ հարցերում սխալ էր, բայց ամենակարևոր հարցում՝ ճիշտ:

«Այն ժամանակ Նիկոլ Փաշինյանն ասում էր, որ իշխանությունը պետք է պատկանի քաղաքացիներին: Ժողովուրդը պետք է լինի երկրի տերը»:

Վերջին ամիսներին Պարույր Հայրիկյանը հակառակ համոզմանն է: Շատ հարցերում Նիկոլ Փաշինյանը կարող է ճիշտ լինել, բայց ամենակարևոր հարցում սխալ է:

«Եթե ուզում ենք քաղաքացիներին երկրի տեր դարձնել, պետք է գնանք Սահմանադրությունը փոխելու ճանապարհով: Սահմանադրության մեջ որևէ փոփոխություն կատարելիս միշտ հաշվի առնել մի սկզբունք, փոփոխություն կատարելու պարագայում քաղաքացու իրավունքներն ավելանո՞ւմ են, թե՞ պակասում: Սահմանադրության գլխավոր առաքելությունը քաղաքացիների իրավունքներն ամրագրելն է և իշխանությունների առաջ սահման դնելը»:

Պարույր Հայրիկյանը նաև անընդունելի է համարում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի այն պահվածքը, որ նա ամեն առիթով խուճապի է մատնվում:

«Խորհրդարանը նրա համար է, որ ինքնուրույն որոշում ընդունի: Նրանք անկասկած ունեն իրենց հետին նկատառումները,  նրանք փորձում են որքան հնարավոր է ձգձգել:  Բայց չէ՞ որ վարչապետը ծրագիր է ընդունել, ինչո՞ւ է խուճապի մատնվում»:

Աղբյուրը՝ a1plus.am

 

 

Նույն շարքից