Բարի օր Քաղաքականություն 

Մեր ազգային անվտանգության ամենամեծ սպառնալիքը. պատգամավոր Պետրոսյանը խոսեց Հայաստանում կայանալիք ԼԳԲՏ ֆորումի մասին

analitik.am

Ես ուզում եմ բոլորի ուշադրությունը հրավիրել մի կարևոր խնդրի վրա, մենք այսօր ունենք մի մեծ ազգային անվտանգության սպառնալիք, որի մասին ցանկալի կլինի հիշատակել։ Խորհրդարանում վարչապետի ընտրության հարցի քննարկման ժամանակ հայտարարեց Ծառուկյան խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը;

Պետրոսյանի խոսքերով, լուրեր են շրջանառվում, որ նոյեմբերի 15-18-ին Երևանում անցկացվելու է համասեռամոլության սիրահարների, համասեռամոլների, նրանց ջատագովների միջոցառում, համաժողով, որին պետք է հաջորդի քայլարշավ. «Այո, Դուք ճիշտ եք, մեր պետականության, ազգային անվտանգության համար սպառնալիք է հանդիսանում տնտեսական մենաշնորհը, քաղաքական մենաշնորհը: Ճիշտ եք, որ մենք ունենք ոչ անվտանգ սահմաններ, սակայն իմ համոզմամբ, մեզ համար ամենամեծ սպառնալիքը մեր ավանդական ընտանիքի հավանական խոյահարումն է: Ես ցանկանում եմ, հորդորում եմ, խնդրում եմ, որ մենք համատեղենք մեր ուժերը, իրականացնենք մեզանից կախված օրինական ու թույլատրելի ամեն ինչը, որպեսզի մեր ընտանիքներում այդ ազգակործան, պետականակործան գործընթացը չլինի։

Ես ել եմ ողջունում հեղափոխությունը, որն իհարկե դեռ ավարտված չէ։ Ցանկացած հեղափոխության մեջ մարդիկ փնտրում են ավելի լավը, բայց կա մի հեղափոխություն, որի մեջ ես վտանգ եմ տեսնում, որը ես երբեք չէի ցանկանա, որ Հայաստանում արձանագրվի: Դա հեղափոխությունն է մեր ավանդական ընտանիքների ավանդական բարքերում»,-ասաց Պետրոսյանը։

Նույն շարքից