Քաղաքականություն 

Մինսկի խմբի համանախագահության ձևաչափի փոփոխության փորձերն անթույլատրելի են. Էդուարդ Շարմազանով

analitik.am

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը Սանկտ Պետերբուրգ կատարած աշխատանքային այցի շրջանակում հոկտեմբերի 24-ին հանդիպել է ՀԱՊԿ ԽՎ պատասխանատու քարտուղար Պյոտր Ռյաբուխինի հետ:

Կողմերն անդրադարձել են ՀԱՊԿ ԽՎ աշխատանքներին հայ պատգամավորների ակտիվ մասնակցությանը, քննարկել ՀԱՊԿ ԽՎ խորհրդի և լիագումար նիստերի աշխատանքների կազմակերպմանն առնչվող հարցեր:

Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային անվտանգության խնդիրներին: Այս համատեքստում Էդուարդ Շարմազանովը նշել է. «Որպես ՀԱՊԿ անդամ երկիր՝ Հայաստանի համար ամենակարևոր խնդիրներն անվտանգության մարտահրավերներն են: Մենք բացառապես բոլոր հակամարտությունների խաղաղ կարգավորման կողմնակից ենք և գտնում ենք, որ Մինսկի խմբի համանախագահությունը միակ ընդունելի ձևաչափն է ԼՂ հակամարտության լուծման համար: Թուրքիայի ու Ադրբեջանի՝ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափը փոխելու բոլոր փորձերն անթույլատրելի են և դատապարտելի»:

Նույն շարքից