Քաղաքականություն 

Ռուս-հայկական կազմակերպությունների կոորդինացիոն խորհուրդի հայտարարությունը

analitik.am

Սպիտակի երկրաշարժի 25-ամյա տարելիցի կապակցությամբ ռուս-հայկական կազմակերպությունների կոորդինացիոն խորհուրդը հայտարարությունն է տարածել. «Այս տարվա դեկտեմբերի 7-ին Սպիտակի երկրաշարժի ողբերգական իրադարձությունների 25-ամյա տարելիցն է: Այդ օրը մենք վշտակցում և հիշում ենք այդ ահավոր ողբերգության բոլոր զոհերին: Նրանց հիշատակը թող միշտ վառ մնա: Կոորդինացիոն խորհրդի անունից մենք մեր երախտագիտությունն ենք հայտնում ռուս և այլ ժողովուրդների, շնորհակալություն ենք հայտնում բոլոր փրկարարներին և երկրաշարժի հետևանքների վերացման աշխատանքների մասնակիցներին, բոլոր նրանց, ովքեր արձագանքեցին, ով ձեռք մեկնեց այդ դժվար պահին կենդանի մնացածներին և տուժացներին: Խոնարհվում ենք բոլոր նրանց առջև, ովքեր եղել են դժվար պահին, ովքեր իրենց կյանքն են վտանգել, ով կիսել է Հայաստանի Հանրապետության ցավը և հայ ժողովրդի դժբախտությունն ընդունել է սեփականի նման»:

Նույն շարքից