Հասարակություն 

Իրանի նախագահը կարծում է, որ Խաշոգջիի սպանությունը չէր կարող լինել առանց ԱՄՆ-ի աջակցության

analitik.am

Իրանի նախագահ Հասան Ռոհանին կարծում է, որ սաուդցի լրագրող Ջամալ Խաշոգջիին սպանողներն այդ քայլին չէին գնա և չէր կարող նման կազմակերպված սպանություն լինել առանց Վաշինգտոնի աջակցության։

Ռոհանին կոչ է արել թուրքական իշխանություններին անաչառ քննություն իրականացնել լրագրողի սպանության գործում՝ հավելելով, որ երկրների դիրքորոշումը տեղի ունեցածի մասով ցույց է տալիս, թե որքանով են նրանք հարգում մարդու իրավունքներն ու արժանապատվությունը:

Հիշեցնենք, որ սաուդցի լրագրողն անհետացավ հոկտեմբեր 2-ին, իսկ Սաուդյան Արաբիան վերջինիս մահվան փաստը հաստատեց միայն 18 օր հետ՝ հոկտեմբերի 20-ին:

Նույն շարքից