Քաղաքականություն 

4 մլն դոլար օգնություն Սիրիային

analitik.am

Ռուսաստանի կառավարությունը որոշում է կայացրել լրացուցիչ մարդասիրական օգնություն հատկացնել Սիրիային. երկիրը 1 մլն դոլար կտրամադրի ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամին (ՅՈՒՆԻՍԵՖ), 1 մլն դոլար՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը (ԱՀԿ) և 2 մլն՝ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրին՝ «երկրում շարունակվող հակամարտության պայմաններում Սիրիայի բնակչության վիճակը թեթևացնելու համար», գրում է ДНИ.ru-ն։

 

«Ռուսական ներդրումները ՅՈՒՆԻՍԵՖ և ԱՀԿ կօգտագործվեն սիրիացիներին բժշկական օգնություն հատկացնելու համար, առաջին հերթին՝ մայրերին և երեխաներին։ ՌԴ-ի ֆինանսական օգնության շնորհիվ ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը Սիրիայի իշխանությունների հետ համատեղ կկազմակերպի հասարակական կարևոր աշխատանքների իրականացում՝ հետագա վճարումներով։ Դա թույլ կտա 6 ամիսների ընթացքում աշխատանքով ապահովել 3.000 մարդու»,- հայտնել են Ռուսաստանի ԱԳՆ-ից։

Նույն շարքից