Բարի օր Քաղաքականություն 

Այս թեման գլխացավանք է. Փաշինյանը չգիտի, թե ինչ պետք է անել ԼԳԲՏ համայնքի հետ կապված խնդրի մասով

analitik.am

Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է, որ ճշտեն, թե ինչ միջոցառում է, որը պետք է լինի նոյեմբերի 15-18-ին, Երևանում և որոնք են դրա նպատակները: Խոսքը մասնավորապես վերաբերում է ԼԳԲՏ ֆորումին:

Վարչապետի պաշտոնակատարը հայտնեց, որ իր համար ընտանիքի հայկական մոդելը բարձրագույն արժեք է. «Բայց ես ուզում եմ մի դեպք պատմել: Վերջերս Փարիզում պաշտոնական այցի ժամանակ սենյակում սուրճ պատվիրեցի և այն բերեց մի հայ տղա: Նա Հայաստանի մարզկենտրոններից մեկից էր: Ես նրան հարցրեցի ներգաղթի մասին, իսկ նա ասաց, որ հազիվ է փախել Հայաստանից ու այնտեղ ապրում է ընկերոջ հետ:

Ես կարծում եմ, որ մենք այս խնդիրը քննարկելիս բացի մեր վերաբերմունքն արտահայտելը պետք է հասկանանք՝ սա մեզ համար խնդիր է, թե ոչ, իսկ եթե խնդիր է, ինչպես պետք է վերաբերվենք: Հարցը հետևյալն է՝ մենք ընդունո՞ւմ ենք, որ Հայաստանում և ամբողջ աշխարհում կան մարդիկ, ովքեր ունեն ոչ ավանդական սեռական կողմնորոշում: Ընդունում ենք: Եթե կան այդ մարդիկ, ինչ պետք է անել, ինչ վերաբերմունք պետք է ցուցաբերել։ ԽՍՀՄ-ում ամեն ինչ պարզ էր՝ նրանց բանտ էին նստեցնում: Հիմա այսօր մենք ինչ ենք անում: Անկեղծ եմ ասում, որպես վարչապետի ինձ համար որքան այդ թեման քիչ բարձրանա, այդքան լավ, որովհետև այն գլխացավանք է: Կեսը կասեն՝ սրանք բաների պաշտպան, կեսը կասի իրավունքների խախտող են։ Բայց մենք պետք է հասկանանք, թե ինչ ենք անում, եկեք որոշենք՝ այդ մարդկանց Հայաստանից դուրս ենք հանո՞ւմ, քրեական օրենսգրքում հոդված ենք ավելացնո՞ւմ, մենք նրանց գոյությունն ընդունո՞ւմ ենք, թե ասում ենք՝ քարոզչություն մի իրականացրեք: Չգիտեմ, սա լուրջ հարց է։ Մեր կառավարությունն ինչ-որ ձևով այս հարցից կխուսափի, սակայն տարիներ հետո լինելու է մի կառավարություն, որը ստիպված է լինելու որոշում կայացնել՝ տանկը հանելու տրորի բոլորին, թե ճանաչելու է նրանց գոյությունը Հայաստանում: Պետք է հաշվի առնենք, որ բոլոր երկրներում էլ որոշակի տոկոս կա»,-ասաց վարչապետի պաշտոնակատարը:

Փաշինյանը խոսքի վերջում կրկնեց, որ իր համար ավանդական հայկական ընտանիքից բարձրագույն արժեք չկա, սակայն պետք է որոշում կայացնել՝ օրենսդրության մակարդակով:

Նույն շարքից