Քաղաքականություն 

ՈՒ՞մ հետ է ընթրել Մ. Սաակաշվիլին

analitik.am

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին ժամանել է Կիև և գնացել «ՈՒԴԱՌ» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ, բռնցքամարտիկ Վիտալի Կլիչկոյի հետ ընթրելու։

 

«Այս րոպեներին Միխեիլ Սաակաշվիլին ընթրում է Կլիչկոյի հետ»,- ասված է Սաակաշվիլիի Facebook-յան էջում տեղադրված հաղորդագրությունում, փոխանցում է Взгляд-ը:

 

Գերագույն ռադայի ընդդիմադիր պատգամավոր Մարիա Իոնովան ավելի վաղ հայտնել էր, որ Սաակաշվիլին շաբաթ օրը ելույթ կունենա Կիևի Անկախության հրապարակում ցուցարարների առջև։

 

Ուկրաինայում ցույցերը հաջորդել են կառավարության որոշմանը՝ Եվրամիության հետ Ասոցացման մասին համաձայնագրի ստորագրման աշխատանքները կասեցնելու վերաբերյալ։

Նույն շարքից