Հայաստան Քաղաքական 

Միակն ու անկրկնելին. Սամվել Ալեքսանյանը դեմ քվեարկեց Փաշինյանի վարչապետությանը

Ինչպես արդեն հայտնել ենք, այսօր՝ հոկտեմբերի 24-ին, խորհրդարանը ձայների 1 դեմ 11 ձեռնպահ հարաբերակցությամբ Նիկոլ Փաշինյանին չընտրեց վարչապետ:

Քվեարկությանը չմասնակցեցին ՀՀԿ, ՀՅԴ և Ծառուկյան դաշինքի խմբակցությունները, իսկ ԵԼՔ-ը հայտարարեց ձեռնպահ քվեարկելու մասին:

Սա վարչապետի ընտրության առաջին փուլն էր, երկրորդը կայանալու է 7 օր անց: Եթե 7 օր անց էլ վարչապետ չընտրվի, խորհրդարանը կարձակվի և տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրությունները:

Միակ պատգամավորը, ով այսօր դեմ քվեարկեց Փաշինյանի վարչապետությանը, գործարար Սամվել Ալեքսանյանն էր:

Նույն շարքից