Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը ռազմավարական նշանակություն ունի: Այս մասին հայտարարել է Ադրբեջանում այցով գտնվող ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը՝ հավելելով, որ ադրբեջանական իշխանությունների հետ հանդիպումների ժամանակ քննարկվել է նաև այդ հարցը:
«Ես այստեղ եկել եմ հարցին ավելի դետալային ծանոթանալու համար: ԱՄՆ-ը հասկանում է, որ ԼՂ հակամարտության կարգավորումը ռազմավարական նշանակություն ունի: ԱՄՆ-ը՝ որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկիր, կողմ է հարցի խաղաղ կարգավորմանը, քանի որ խաղաղությունը կարևոր է և Ադրբեջանի, և Հայաստանի համար»,-հայտարարել է Բոլթոնը՝ հավելելով, որ Սպիտակ տունը հավատարիմ է մնում հարցի խաղաղ կարգավորմանը:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 25-ին Բոլթոնն այցելելու է նաև Հայաստան, ապա նաև Վրաստան: