Մենք սպասում ենք թղթի, այդ թղթի պաշտոնական պատասխանի ոչ պաշտոնականը, որը ֆաքսով է ուղարկվել, մենք արդեն ունենք, սպասում ենք օրիգինալին: Այսօր՝ հոկտեմբերի 24-ին, լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:
Ավելի վաղ Փաշինյանը հայտարարել էր, որ տեղի է ունենալու Հայաստանի պատմության մեջ ամենախոշոր բացահայտումը՝ բացահայտված դեպքերի շարքում և ձերբակալվելու է ԱԺ պատգամավոր:
Ինչպես իր ելույթում, այնպես է լրագրողների հետ զրույցի ժամանակ վարչապետի պաշտոնակատարն անուններ չնշեց, չասեց, թե որ խմբակցությունից է նշյալ պատգամավորը կամ որ ոլորտում է կատարվել հանցագործությունը:
Ավելի վաղ, գործարար պատգամավոր Սամվել Ալեքսանյանը հայտարարել էր, որ խոսքն իր մասին չէ, իսկ Ծառուկյան խմբակցությունից բացառել էին, որ այդ պատգամավորն իրենց խմբակցությունից կարող է լինել։