Հասարակություն 

Փաշինյանն այն մասին, թե ինչ կլինի, եթե Վանո Սիրադեղյանը վերադառնա Հայաստան

Այսօր՝ հոկտեմբերի 24-ին, խորհրդարանում լրագրողների հետ զրույցի ժամանակ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով հարցին, թե ինչ կլինի, եթե Վանո Սիրադեղյանը վերադառնա Հայաստան, նշեց, որ դա իրավական խնդիր է. «Իրավաբանորեն պետք է լուծվի հարցը: Ես՝ որպես մի մարդ, ով եղել է ընդհատակում, բանտում, կարող եմ ասել, որ բանտի վիճակն ավելի կոմֆորտ է»:

Հարցին, թե մեկ շաբաթ հետո կրկին առաջադրվելու է արդյո՞ք վարչապետի պաշտոնում, Փաշինյանը պատասխանել է՝ կնայենք:

Հիշեցնենք, որ այսօր խորհրդարանն առաջին փուլում վարչապետ չընտրեց, եթե երկրորդ փուլում էլ ընտրություն չլինի, խորհրդարանը կարձակվի և տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ։

Նույն շարքից