Քաղաքականություն 

Կիևում ձերբակալում են Լենինի արձանը տապալողներին

analitik.am

Կիևում արդեն ձերբակալել են մի շարք մարդկանց, ովքեր կասկածվում են Շեվչենկոյի փողոցում գտնվող Լենինի արձանի տապալման մեջ:

Այս մասին հայտարարել են ընդդիմադիր աղբյուրները, որոնք սեփական գնահատականն են տվել գործընթացի վերաբերյալ: «Ձերբակալում են նրանց, ովքեր ուղղակի կանգնած են եղել այնտեղ և արտահայտել են իրենց ատելությունը Ստալին-Լենին ռեժիմի նկատմամբ»,- հայտարարել է Ուկրաինայի խորհրդարանի պատգամավոր Վալերի Կարպունցովը:

Ըստ նրա` ձերբակալվածների թվում կան մարդիկ, ովքեր իրենց հետ են տարել արձանի գրանիտե բեկորներ: Նա պնդում է, որ արձանի տապալման պահին ոստիկանության ներկայացուցիչները գտնվել են Շորսու արձանի մոտակայքում, որը Լենինի արձանից մի քանի հարյուր մետրի վրա է գտնվում:

Հիշեցնենք, որ 1946թ. Կիևում կառուցած արձանը երեկ երեկոյան տապալել են: Այս քայլի պատասխանատվությունն իր վրա է վերցրել «Ազատություն» կուսակցությունը: Ոստիկանությունն այս ամենը գնահատել է որպես հասարակական կարգի խախտում և հարուցել է քրեական գործ:

Նույն շարքից