Քաղաքական 

Եթե ձեզ թվում է ես ձև եմ անում, կհամոզվեք, որ ձև չեմ անում. Նիկոլ Փաշինյան

Հայաստանում ոչ արդար ընտրությունների շանս չկա: Լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով այն մասին, որ հնարավոր է խորհրդարանական ընտրությունները տեղի ունենան գործող ԸՕ-ով. «ՏԻՄ ընտրությունները, Երևանի ավագանու ընտրությունները տեղի ունեցան հինով եղան, որևէ մեկը կասկածո՞ւմ է, որ մեկ քվեաթերթիկի խնդիր է եղել»։

Հարցին, թե համոզված է արդյո՞ք ինքը, որ թե հին, թե նոր ԸՕ-ով իր թիմը հաղթանակ կտանի, Փաշինյանը նշեց՝ համոզված է, որ իրենց իշխանության օրոք ընտրությունները չեն կեղծվելու. «Ինձ չի հետաքրքրում, թե ով է հաղթելու, հաղթելու է ժողովուրդը, ինչպես քվեարկեն այդպես էլ լինելու է: Եթե ձեզ թվում է ես ձև եմ անում, կհամոզվեք, որ դա այդպես չէ։ Երբ մենք պարտվենք, մեր պարտությունը կճանաչենք և կգնանք այլ գործով զբաղվելու: Շանս չկա, որ ազատ ընտրություններ չլինի»։

Նույն շարքից