Արտահերթ խորհրդարանական ընտրություններում իշխող ուժի ցուցակում կլինեն նաև Հանրապետականներ: Այս մասին լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտարարեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:
Փաշինյանը չբացառեց, որ ցուցակում կլինի նախկին ՀՀԿ-ական Շիրակ Թորոսյանը, սակայն չի կարծում, թե այնտեղ կլինի Գևորգ Կոստանյանը. «Կարող է լինել 2-3 հանրապետական: Կարծում եմ դաշինք կլինի, որ մենք հանդես գանք Իմ քայլ անունով, ցուցակը գլխավորելու եմ ես»:
Ինչ վերաբերում է հարցին, թե պատրաստ են արդյո՞ք իրենք մեծամասնականով ընտրությունների գնալուն, Փաշինյանը նշել է, որ դա քաղաքական որոշման խնդիր է։